Պենտագոնի նոր ղեկավարը հայտարարում է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի արժեքներին
Պենտագոնի նոր ղեկավարը հայտարարում է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի արժեքներին

Պենտագոնի նոր ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և հայտարարել, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի արժեքներին:

Կողմերը քննարկել են աշխարհում անվտանգության տեսանկյունից ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաքելությունները՝ Աֆղանստանում և Իրաքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհամբեր սպասում է ԱՄՆ-ի նոր պաշտպանության նախարարի հետ սերտ համագործակցությանը, Անդրատլանտյան կապն ամրապնդելու համար:

Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում հունվարի 22-ին հաստատվել է գեներալ Լլոյդ Օստինը: Օստինը առաջին աֆրոամերիկացին է, ով զբաղեցնում է այս պաշտոնը: ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարության նոր ղեկավարի օգտին Կոնգրեսի վերին պալատում քվեարկել է 93 պատգամավոր,  երկուսը դեմ են արտահայտվել:

Օստինը գլխավորում էր ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը 2013-ից 2016 թվականներին: Նա Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության գլխավոր կազմակերպիչն էր: