Պենտագոնը Ջեյմս Մետիսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման մասին տարածել է հայտարարություն
Պենտագոնը Ջեյմս Մետիսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման մասին տարածել է հայտարարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի և Վրաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Վայթը, Ջեյմս Մետիսը Մյունխենում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության և երկու երկրների համագործակցության զարգացման հարցեր»:

«Շեշտադրվել է ուշադրությունը պաշտպանության ոլորտում Վրաստանում բարեփոխումների ընթացքին, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ինտեգրման գործընթացին, ընդգծվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանին հաստատապես աջակցում է ՆԱՏՕ-ին ինտեգրման գործում»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, Մետիսը մեկ անգամ ևս նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է  ամուր աջակցությունը Վրաստանի նկատմամբ,  ինչպես երկրի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից, այնպես էլ՝ եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու գոծընթացում:

Նշվում է, որ Կվիրիկաշվիլին «ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցության համար՝ նշելով, որ անցած տարին առանձնակի հաջող է եղել երկու երկրների համագործակցության զարգացման առումով»: