Պայթյուն՝ Թբիլիսիի Զեմո Փոնիճալա թաղամասում - ֆոտոշարք
Պայթյուն՝ Թբիլիսիի Զեմո Փոնիճալա թաղամասում - ֆոտոշարք

Զեմո Փոնիճալայում, բնակելի շենքերից մեկում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ առկա տեղեկության համաձայն, պայթյունը եղել է բնական գազի հավաքվելուց հետո:

Դեպքի հետևանքով տուժել է երեք մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի հայտարարությամբ, նրանցից բոլորի վիճակը ծանր է:

Դրա հետ մեկտեղ, պայթյունի վայրում փրկարարները փնտրում են երկու մարդու: