Պայթյուն՝ Աթենքի վերաքննիչ դատարանի մոտ
Պայթյուն՝ Աթենքի վերաքննիչ դատարանի մոտ

Աթենքի վերաքննիչ դատարանի մուտքի մոտ տեղի է ունեցել պայթյուն:

Երկու անհայտ անձ մոտոցիկլետով մոտեցել են շենքին և պայուսակ թողել դրա աստիճաններին: Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի 6 հարկերի պատուհանների ապակիները, պայթյունի ձայնը լսվել է Աթենքի մի շարք շրջաններում:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու պայթուցիկների գծով փորձագետները:

Հայտնի է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: