Պատվաստումների խրախուսման գործընթացի հարցով այսօր քննարկումներ կանցկացնենք պատվաստումների փորձագետների խորհրդի նիստում. թամար Գաբունիա
Պատվաստումների խրախուսման գործընթացի հարցով այսօր քննարկումներ կանցկացնենք պատվաստումների փորձագետների խորհրդի նիստում. թամար Գաբունիա

Պատվաստումների գործընթացի խրախուսման հարցը, այսօր կքննարկվի պատվաստումների փորձագետների խորհրդի հետ, – այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, պատվաստումների գործընթացը խրախուսելու համար կարևոր է դիտարկել էթիկական մի շարք ասպեկտներ: Ըստ Գաբունիայի, չպետք է սահմանափակվի քաղաքացու ազատ ընտրության հնարավորությունը:

«Խրախուսման տարբեր մեխանիզմներ են գործում նաև եվրոպական երկրներում: Այս մեխանիզմները ակտիվորեն կիրառվում են ԱՄՆ-ում: Մենք պատրաստվում ենք այս հարցը քննարկել պատվաստումների փորձագետների խորհրդի հետ: Խրախուսման դեպքում կարևոր է դիտարկել մի շարք էթիկական ասպեկտներ, որ չլինի խտրականություն, չլինի այնպիսի բարձր դրամական օգուտների կրող, որ դա որոշում ունենա և ինչ-որ կերպ չսահմանափակի ազատ ընտրության հնարավորությունը: Մի խոսքով, այս բոլոր հարցերը կլուծվեն: Կարծում եմ, որ մայիսի վերջին մենք կունենանք ավելի հստակ փաթեթ, թե երբ և ինչպես կիրառել խրախուսանքը», – հայտարարել է Թամար Գաբունիան: