Պատվաստումների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է հատուկ կայքէջ
Պատվաստումների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է հատուկ կայքէջ

Պատվաստումների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու համար Վրաստանի կառավարությունը ստեղծել է Provax.ge հատուկ կայքէջը:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, բոլոր շահագրգիռ կողմերը կարող են կայքէջում ստանալ իրենց հարցերի պատասխանները, այդ թվում՝ ինչու պետք է պատվաստվեն «Covid-19»-ի դեմ, ինչպես նաև ինչպես համոզվել, որ պատվաստանյութն անվտանգ է, որ դեպքում չի կարելի իրականացնել պատվաստում, ինչպիսի՞ն է կովիդի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, արդյոք երեխաները և հղիները պետք է պատվաստվեն, արդյո՞ք պատվաստման գործընթացի համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել:

Կայքէջը տրամադրում է նաև տեղեկատվություն պատվաստումների վիճակագրության, կրթական տեսանյութերի և Վրաստանում «Covid-19»-ի պատվաստանյութի ներդրման ազգային ծրագրի մասին: