Պատվաստումների տեմպը նվազել է, վեջին 24 ժամում կատարվել է 7 000 պատվաստում, ինչը տագնապալի է, անհրաժեշտ է պատվաստումների ծրագրի խթանում. Թամար Գաբունիա
Պատվաստումների տեմպը նվազել է, վեջին 24 ժամում կատարվել է 7 000 պատվաստում, ինչը տագնապալի է, անհրաժեշտ է պատվաստումների ծրագրի խթանում. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, վերջին օրերին երկրում պատվաստումների մակարդակը նվազել է:

Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է ավելի խթանել պատվաստումների ծրագիրը, որպեսզի ակտիվանա պատվաստման գործընթացը:

«Վերջին օրերին պատվաստման ցուցանիշը նվազել է: Չնայած կիրակի օր էր, և գուցե ավելի շատ քաղաքացիներ ժամանակ ունեին գնալ պատվաստանյութ ստանալու, դա տեղի չունեցավ: Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է ավելի քան 7 000 պատվաստում, ինչը, անշուշտ, շատ տագնապալի է և ցույց է տալիս, որ պատվաստումների ծրագիրը խթանելու լուրջ անհրաժեշտություն կա, լինի դա տեղեկատվական արշավի ընդլայնմամբ, ընտանեկան բժիշկների ակտիվ ներգրավմամբ, թե այլ չանապարհ, առավելագույնի հասցնելու պատվաստումների ակտիվացումը», – հայտարարել է Թամար Գաբունիան: