Պատվաստումների ծրագրի հասանելիությունը զգալիորեն կթեթևացնի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի բնակչության բարդ վիճակը. Դավիթ Զալկալիանի
Պատվաստումների ծրագրի հասանելիությունը զգալիորեն կթեթևացնի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի բնակչության բարդ վիճակը. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի կառավարության որոշմամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերը հասանելի կդառնան Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությանը, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

Նախարարի գնահատմամբ, պատվաստումների ծրագրին հասանելիությունը կթեթևացնի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչության ծանր դրությունը:

«Այսուհետ, բռնազավթված տարածքներում բնակվող բժշկական ոլորտի ներկայացուցիչները և պատվաստումների ծրագրով սահմանված տարիքային խմբերը, կկարողանան պատվաստվել Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում:

Բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում մարդասիրական ծանր դրությունը սրվել է համավարակի պատճառով և պատվաստումների ծրագրի հասանելիությունը կմեղմի բնակչության ծանր վիճակը և կկանխի վարակի հետագա տարածումը:

Կառավարության այս որոշումը ևս մեկ օրինակ է, թե որքան կարևոր է մեզ համար հոգ տանել Վրաստանի բռնազավթված տարածքներում ապրող մարդկանց մասին և նրանց ներգրավել բոլոր այն ծրագրերում կամ նախագծերում, որոնք Վրաստանի կառավարությունն առաջարկում է իր քաղաքացիներին», – գրել է Դավիթ Զալկալիանին: