Պատվաստումը լավագույն միջոց է ինքներդ ՝ձեզ, ձեր սիրելիներին և տնտեսությունը համաճարակից պաշտպանելու համար. Քելի Դեգնան.
Պատվաստումը լավագույն միջոց է ինքներդ ՝ձեզ, ձեր սիրելիներին և տնտեսությունը համաճարակից պաշտպանելու համար. Քելի Դեգնան.

«Ուրախ ենք տեսնել , որ այդքան շատ վրացիներ գալիս են պատվաստվելու: Սա շատ կարևոր է, հատկապես հիմա, երբ Վրաստանում հայտնաբերվել է Դելտայի տարբերակը և վարակի մակարդակն աճում է», – Թբիլսիի հանրապետական հիվանդանոցում Վրաստանի առողջապահության նախարարի հետ պատվաստման գործընթացին ծանոթանալուց հետո ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն ուրախ է, որ կարողացավ Ֆայզեր պատվաստանյութի հիսուն հազար դոզան հասցնել Վրաստան:

Դեսպանը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել և նշեց, որ պատվաստումը համաճարակը հաղթահարելու միակ միջոցն է:

«Հիանալի է, որ ես եկա այստեղ Կենտրոնական հանրապետական ​​հիվանդանոց և տեսա, թե ինչպես են վրացիները պատվաստվում: Միացյալ Նահանգները ուրախ է, որ կարող է 50000 դոզա Ֆայզեր պատվաստանյութ փոխանցել կորոնավիրուսի դեմ և մենք իսկապես ուրախ ենք տեսնել, որ այդքան շատ վրացիներ գալիս են պատվաստվելու:

Սա շատ կարևոր է, հատկապես հիմա, երբ տեսնում ենք, որ այստեղ ՝ Վրաստանում, հայտնաբերվել է դելտայի տարբերակը, և վարակի մակարդակն աճում է: Պատվաստումը լավագույն միջոց է ինքներդ ՝ձեզ, ձեր սիրելիներին և տնտեսությունը համաճարակից պաշտպանելու համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում քաշաքացիներին պատվաստվել,ինչը շատ կարևոր է : ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին համաճարակի սկզբից ի վեր և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ նաև այս փուլում ՝ պատվաստումների փուլում: Սա է, որ իսկապես կհաղթի համաճարակը: Դա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է: Պատվաստվե’ք», – ասաց Քելի Դեգնանը: