Պատվաստումը կարագացնի լսարանի տարածք մեր վերադարձը. Նունու Միցկևիչ
Պատվաստումը կարագացնի լսարանի տարածք մեր վերադարձը. Նունու Միցկևիչ

Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ, Նունու Միցկևիչը, բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսոր-դասախոսների և նախարարության աշխատակիցների հետ պատվաստվել է «Փաիզեր» պատվաստանյութի երկրորդ դեղաչափով: Տեղեկությունը տարածում է կրթության նախարարությունը:

Նախարարի տեղակալը շեշտեց, որ նոր ուսումնական տարվա մոտեցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայրի ստեղծումն էլ ավելի է կարևորվում, և պատվաստումը դրա համար կարևոր մեխանիզմ է, որում պետք է ակտիվորեն ներգրավվեն դասախոսներ, ուսանողներ և ընդհանրապես հասարակությունը:

«Մենք կոչ ենք անում բարձրագույն կրթության տարածքի բոլոր անդամներին, ներառյալ ուսանողներին, դասախոսներին, ուսուցիչներին և ադմինիստրատորներին, միասին աշխատել անվտանգ համալսարանական քաղաքականությունների վրա, որոնք կարագացնեն մեր վերադարձը լսարաններ», – ասաց նա:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը մի շարք տեղեկատվական հանդիպումներ է անցկացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ՝ վարակի տարածման կանխարգելման և պատվաստումների վերաբերյալ:

Վրաստանի տարբեր բժշկական հաստատություններում բացված հատուկ ուսումնական կաբինետներում կրթության ոլորտի ներկայացուցիչների պատվաստումն իրականացվում է շարունակական ռեժիմով: