Պատվաստանյութը բացարձակապես անվտանգ է, ամենակարևորը՝ այն պաշտպանում է մահից, հավատանք գիտությանը և փաստերին, չհավատանք կեղծ տեղեկատվությանը. Իրակլի Ղարիբաշվիլի
Պատվաստանյութը բացարձակապես անվտանգ է, ամենակարևորը՝ այն պաշտպանում է մահից, հավատանք գիտությանը և փաստերին, չհավատանք կեղծ տեղեկատվությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Ինչ վերաբերում է Կովիդ վիճակին, բնականաբար, մենք հետևում ենք դրան և վարակվածների թիվը վերջին շրջանում ավելացել է, այստեղ միակ ճանապարհը պատվաստումն է,- այս մասին Սենակիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը կոչ է արել բնակչությանը չհավատալ պատվաստումների մասին կեղծ տեղեկատվությանը։

«Պատվաստանյութը բացարձակապես անվտանգ է, մենք բոլորս պատվաստված ենք, և ամենակարևորը՝ պատվաստանյութը պաշտպանում է մահից։ Սա հաստատվել է։ Հավատացեք գիտությանը և փաստերին, մի հավատացեք կեղծ լուրերին, ապատեղեկատվությանը: Պատվաստանյութերի քանակը ներկրվել է, ունենք բոլոր տեսակի պատվաստանյութեր, հոկտեմբերի 1-ից ներմուծեցինք լրացուցիչ միլիոն դեղաչափ «Սինոֆարմ», սա նույնպես ավանդական մեթոդով պատրաստված բարձրորակ պատվաստանյութ է։ «Ֆայզեր» պատվաստանյութ նույնպես ունենք, հիմա հավելյալ կես միլիոնի ենք սպասում։ Ուրեմն ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք խնդրում ենք հոգ տանել միմյանց, մեր ծնողների, հարազատների, ընտանիքի անդամների մասին»,- ասել է վարչապետը։