Պատվաստանյութ ներմուծելու պահանջով ցույց է անցկացվել Վրաստանի խորհրդարանի դիմաց
Վրաստանի խորհրդարանի դիմաց հանրահավաք է անցկացվել: Ցուցարարների խոսքով, իրենք բուժաշխատողներ են, և նրանք պատրաստվում են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց: Նրանք պահանջում են ներկրել կորոնավիրուսի պատվաստանյութ:
«Բաթումիում 120 օր վրան ունեինք, արդեն պատրաստվում ենք վրան տեղադրել Թբիլիսիում: Մենք փորձ ունենք հիվանդներին սպասարկելու հարցում:
Մեր նպատակն է հարկադրել կառավարությանը պատվաստանյութեր ներմուծել և սկսել պատվաստել Վրաստանի բնակչությանը: Մենք պատրաստվում ենք վրան տեղադրել այս օրերին, և կլինեն բոլորովին անվճար ծառայություններ ինչպես հոգեբանների, այնպես էլ բժիշկների և մասնագետների», – ասաց ցուցարար Մզիա Քեդելիձեն:
Հանրահավաքին ներկա էր «Med Guide» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Սոփո Ջափարիձեն, ով վերջերս է միացել «Ազգային շարժմանը»: