Պատրիարքն ինձ կարգալույծ է արել քահանայապետությունից. Պետրե Ցաավա
Պատրիարքն ինձ կարգալույծ է արել քահանայապետությունից. Պետրե Ցաավա

Պետրե Ցաավայի հայտարարությամբ, հոգևոր խորհուրդն իրեն կարգալույծ է արել քահանայապետությունից: Այս մասին Պետրեն լրագրողներին հայտնել է պատրիարքարանի մոտ, Սուրբ սինոդի նիստից դուրս գալուց հետո:

«Սուրբ սինոդը կայացրել է աննախադեպ որոշում, պատրիարքն անձամբ է ինձ կարգալույծ արել քահանայապետությունից: Համարում եմ, որ ինձ անարդար է կարգալույծ արել: Կարծում եմ, պատճառը Վրաստանի եկեղեցում արվամոլության մեղքի բացահայտումն է: Ազգն ունի արվամոլության մեղքով գայթակղված սինոդի նախագահ»,- հայտարարել է Պետրե Ցաավան»,- նշել է Պետրեն:

Բացի այդ, նրա տեղեկությամբ, Սուրբ սինոդը կայացրել է միաձայն որոշում, սարկավագ Գիորգի Մամալաձեին ազատ արձակելու հարցով միջնորդություն ներկայացնի նախագահին:

Պետրե Ցաավայի մեկնաբանմամբ, սա աննախադեպ որոշում է:

Հիշեցնենք, սարկավագ Գիորգի Մամալաձեին դատարանը մեղավոր էր ճանաչել պատրիարքի քարտուղարուհի Շորենա Թեթրուաշվիլու սպանությունը նախաատրաստելու և զենքն անօրեն կրելու մեջ: Նրան սահմանվել է 9 տարվա ազատազրկում:

Թողնել մեկնաբանություն