Պատրիարքի սուրբ հարության պատգամը
Պատրիարքի սուրբ հարության պատգամը

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա-Մթիանեթիի գլխավոր էպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, սրբազնագույն Իլիա II-ի Սուրբ հարության պատգամը:

Համայն հոգևորականություն, արժանապատիվ քարոզիչներ, դյակոններ, հայրեր և կույսեր, Իվերիայի ժողովուրդ և մեր երկրի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցներ՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց

«Եկեք տեսեք Գողգոթան, որտեղ սատանան վիրավորվեց մահացու, եկեք տեսեք, թե ինչպես հաստատվեց մեր հարության կարգը, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Եվան պատժված է, Ադամը արտաքսված, անեցքը վերացված է, մահը հաղթահարված, սատանայի ծառաները պարտված են (Սուրբ Հովհաննես ):

Հիսուս Քրիստոսը հարության միջոցով բոլոր մարդկանց մեջ հաղթահարեց մահը, որն իրականացվեց երկու փուլով. Նա ընդունել է մեղք չունեցող լրիվ մարդկային բնությունը, հարստացրել է դրանք աստվածային արժանիքներով և այդպիսով բոլոր մարդկանց թույլ է տվել մոտենալ աստծուն:
Երկրորդ փուլում հարություն արած փրկիչը մահկանացու մարմնի փոխարեն հագավ նոր, անփառ, զգալիորեն փոխված, ինչպես ընկած Ադամի, մահկանացու մարմին, նրա մարդկային բնությունը ձեռք բերեց այլ հատկանիշներ և հանդիսացավ մարդկության հարության հիմքը, նա ստացել է այն դեմքը, որը մարդը ունենալու է երկրորդ անգամ աշխարհ գալու ժամանակ, երբ մահը այլևս չի լինի, և կլինի նոր երկինք և նոր երկիր:

Ինչ գիտենք երկնքում գտնվող արդարների մասին, ինչպես են նրանք ներկայացված երկնքում:
– Արդարները անմահ են, անվնաս, և մեզ համար ոչ ձեռնհաս այլ բարիքներ ունեցող, սակայն նկատում ենք նաև այն, որ նույնիսկ մեծ սրբերը չեն հագել փրկչի անմահ մարմինը (գրում է Պողոս առաքյալը):

Ինչպես հարություն կանի հազար տարի առաջ մահացածի մարմինը, երբ նրա ոսկորները նույնիսկ գոյություն չեն ունենա:

– Հողին հանձնած մարմինը քայքայվում է, սակայն Աստված կրկին կազմում է նա և վերականգնում տարբերվող ձևով, ինչպես մագնիսը հեշտությամբ կարող է տարբերել ավազում գտնվող երկաթը, նույնպես մեր հոգին, տերը կհագնի իր մարմինը, երբ կգա ժամանակը:

Ե՜րբ տեղի կունենա դա.
Եկեղեցին սովորեցնում է, որ դա տեղի կունենա այն ​​ժամանակ, երբ մարդկանց միջև ծայրահեղ լարվածությամբ կբացահայտվի մեղքը և նրանց մեծամասնության համար որևէ արժեք չի ունենա սրբությունը, ճշմարիտ հավատը, Աստծո կարգը: Բայց Քրիստոսի Սուրբ եկեղեցուն չի հաղթելու դժողքը: Չնայած փորձառություններին նա մինչև վերջ պահելու է Աստծո պատվիրանները:

Ինչ վերաբերում է աշխարհի վերջին, ապա դա անհայտ է նույնիսկ հրեշտակների համար, սակայն Աստված մեզ որոշակի նախնական նշաններ արդեն ուղարկել է:

Վերջին պահի մասին հատկանշական է նաև սուրբ նամակում գրված Սոդոմի և Գոմորայի պատմության մասին, որտեղ տիրացած վատ մթնոլորտը և արժանապատվության վերացումը այնքանով բարկացրեց աստծուն, որ նա որոշեց բնաջնջել մարդկանց:

Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես ենք ապրում, ինչպիսին է լինելու մեր հավատքը և սերը: Դա սահմանելու է ոչ միայն անձամբ մեր, այլ երկրի և ողջ աշխարհի ապագան:

Վրացիներ, աբխազներ, օսեր, հույներ, ուկրաինացիներ, ռուսներ, հայեր, հրեաներ, ադրբեջանցիներ, ուդիններ, եզդիներ, քրդեր, ինգուշներ, քիստեր, չերքեզներ, չեչեններ, լեկեր – Վրաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայրենակիցներ, մեծարեք աստծուն ձեր սրտերում և շնորհակալություն հայտնեք հայրին, ով փրկեց մեզ մթությունից և տարավ մեզ իր սիրո թագավորություն:

Քրիստոր հարյավ ի մեռելոց

ՈՒրախ եղեք

Սիրով ձեզ համար աղոթող

Իլիա II

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք

Թբիլիսի

2019