Պատրիարքը մեր երկրի հոգևոր խորհրդանիշն է և նման հարձակումները նրա վրա, հարձակումներ են ՝ երկրի, պետականության, եկեղեցու վրա. Գիորգի Գախարիա
Պատրիարքը մեր երկրի հոգևոր խորհրդանիշն է և նման հարձակումները նրա վրա, հարձակումներ են ՝ երկրի, պետականության, եկեղեցու վրա. Գիորգի Գախարիա
გიორგი გახარია – პატრიარქი ჩვენი ქვეყნის სულიერების სიმბოლოა და მსგავსი წარმოუდგენელი თავდასხმები არის შეტევა ქვეყანაზე, სახელმწიფოებრიობაზე, ეკლესიაზე

Թուրքիայի հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ, Գիորգի գախարիան Սուրբ սինոդի նիստից հետո զարգացած իրադարձությունների կապակցությամբ արել է արտակարգ հայտարարություն:

Ինչպես նշել է վարչապետը, նման աննախադեպ հարձակումները  Վրաստանի պատրիարքի, երկրի հոգևոր խորհրդանիշի վրա, հարձակում է երկրի, մեր պետականության և եկեղեցու վրա:

Վրաստանի պատրիարքարանում այսօր տեղի է ունեցել Սուրբ Սինոդի նիստը: Այսօրվա հավաքի վճիռը դեռ պաշտոնապես հրապարակված չէ, սակայն նիստին ընդունված երկու որոշման մասին հանրությանը տեղեկացրել է կարգալույծ եղած  Պետրե Ցաավան: Ինչպես նա ասել է լրագրողներին, նրան  կարգալույծ է արել պատրիարքը: Բացի այդ սինոդը միջնորդելու է նախագահի մոտ, հոգևորական Գիորգի Մամալաձեին ազատելու հարցում:

Թողնել մեկնաբանություն