Պատրիարքը հավատացյալներին շնորհավորել է Ավետման տոնի կապակցությամբ
Պատրիարքը հավատացյալներին շնորհավորել է Ավետման տոնի կապակցությամբ

Համայն Վրաստանի  կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը Սիոնիի աթոռանիստ տաճարում հավաքվածներին դիմել է քարոզով: Պատրիարքը հավատացյալներին շնորհավորել է Ավետման տոնի կապակցությամբ:

«Բոլորիդ շնորհավորում եմ այս փառավոր տոների առթիվ: Հազվադեպ է, որ Ավագ Հինգշաբթին համընկնում է Ավետման տոնի հետ: Ավետումը Տիրոջ մեծագույն տոներից է: Ավետարանի համաձայն, այդ օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում Աստվածածնի դիմաց հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծո միածին որդին»,- նշել է Իլիա Երկրորդը: