Պատրիարքարանը լրատվություն է տարածում Իլիա երկրորդի և կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպման մասին
Պատրիարքարանը լրատվություն է տարածում Իլիա երկրորդի և կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպման մասին

Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկատվություն է տարածում համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հանդիպման մասին:

«Այսօր, 2019 թվականի դեկտեմբերի 29-ին, Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա երկրորդը պատրիարքարանում ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոյի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին:

Կարդինալի այցը ուղղված էր Հռոմի և Վրաստանի հնագույն եկեղեցիների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի և կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպման ժամանակ զրույցը վերաբերել է Վրաստանի պետության և ողջ քրիստոնեական աշխարհի առջև ծառացած բարդություններին և ժամանակակից մարտահրավերներին:

Հանդիպումը անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում»,- ասված է Վրաց պատրիարքարանի տեղեկատվության մեջ: