Պատրիարքարանը ասում է, որ Սուրբ Զատկի  ծառայությունը կանցկացնեն ուրիշ հոգևորականները Վերայի եկեղեցում, քանի որ  քահանաներն ինքնամեկուսացման մեջ են:
Պատրիարքարանը ասում է, որ Սուրբ Զատկի ծառայությունը կանցկացնեն ուրիշ հոգևորականները Վերայի եկեղեցում, քանի որ քահանաներն ինքնամեկուսացման մեջ են:

Պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար, քահանայապետ Անդրիա Ջաղմաիձեն ասում է, որ Սուրբ Իոանե Աստվածաբան անվան եկեղեցու բոլոր քահանաները ինքնամեկուսացման մեջ են գտնվում, քանի որ կորոնավիրուսով վարակվել է քահանաներից մեկը: Սակայն, նրա խոսքով, նախքան Զատիկի տոնակատարությունը եկեղեցին ախտահանվելու է, և ուրիշ հոգևորականները կանցկացնեն տոնական ծառայությունը:

Նա նաև մեկնաբանություն է արել Վերայի Սուրբ Իոանեի Աստվածաբան եկեղեցու քահանա Գիորգի Պապավայի մասին, որը վարակված է կորոնավիրուսով:

«Վերջին անգամ հայր Գիորգին ծառայեց եկեղեցում՝ Հայտնության տոնի առթիվ, ինչպես ինքն ասաց, պահմանելով հեռավորության հետ կապված բոլոր կանոնները: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, թե ինչպես են այս կանոնները վերջին ժամանակներում պահպանվում տաճարներում: Պահպանելով այս կանոնները նա երեկոյան իրեն վատ զգաց, ինչից հետո նա գնաց բժիշկների մոտ և իր մոտ ախտորոշվեց կորոնավիրուս: Պետք է իրականացվի ախտահանման աշխատանքներ, այժմ եկեղեցին փակված է, հայտարարվել է լիարժեք կարանտին: Ախտահանումը կտևի մի քանի օր, իսկ հետո այլ հոգևորականները, ոչ այս եկեղեցու, կանցկացնեն Սուրբ Զատիկի ծառայությունը», – ասաց արքեպիսկոպոս Անդրիա Ջաղմաիձեն: