Պատրիարքարան - Ցավակցություն և վրդովմունք ենք հայտնում Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման պատճառով
Պատրիարքարան - Ցավակցություն և վրդովմունք ենք հայտնում Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման պատճառով

Վրաստանի պատրիարքարանը Նոր Զելանդիայում մզկիթի վրա իրականացված հարձակման պատճառով վրդովմունք է արտահայտում և դատապարտում ահաբեկչությունը:

«Հայատնում ենք ցավակցություն և վրդովմունք՝ Նոր Զելանդիայում մզկիթի վրա իրականացված հարձակման պատճառով և վշտակցություն հայտնում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների մտերիմներին, Նոր Զելանդիայի ժողովրդին և իշխանությանը, մահմեդականներին, և բոլորին, ում համար անընդունելի են բռնությունը և ծայրահեղականությունը:

Դատապարտում ենք ահաբեկչությունը, և աղոթում խաղաղության համար, որպեսզի նման ողբերգություն այլևս երբեք չկրկնվի»,- նշված է պատրիարքարանի կողմից տարածված հայտարարությունում:

Մարտի 15-ին, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակման ժամանակ զոհվել է 50 մարդ: