Պատրաստ ենք, օգնել Վրաստանին և Ռուսաստանին՝ ձևավորել լավ հարաբերություններ. Ալեքսանդր Լուկաշենկո
Պատրաստ ենք, օգնել Վրաստանին և Ռուսաստանին՝ ձևավորել լավ հարաբերություններ. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսը Վրաստանի հետ ոչ քաղաքական և ոչ էլ տնտեսական խնդիրներ չունի և պատրաստ ենք, մեր բարի հարաբերություններն օգտագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև լավ, բարի հարաբերությունների ձևավորմանը, որը, և իմիջիայլոց, անում ենք»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում անցկացված հանդիպմանը:

Առաջին ալիքի հարցին, ինչպես են զարգանում հարաբերությունները երկու երկրների միջև և ինչ է սպասվում ապագայում, Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը և Վրաստանը տնտեսական հարաբերություններն սկսել են զրոյից և այժմ առևտուրը հասնում է մի քանի տասնյակ միլլիոնի:

«Մենք ձեզ համար բարեկամ պետություն ենք և ունենք հրաշալի հարաբերություն: Վրաստանի հետ առևտրաշրջանառություն չունեինք և այժմ ցուցանիշը հասնում է 87 միլլիոնի: Բելառուսը Վրաստանի հետ ոչ քաղաքական և ոչ էլ տնտեսական խնդիրներ չունի և պատրաստ ենք, մեր բարի հարաբերություններն օգտագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև լավ, բարի հարաբերությունների ձևավորմանը, որը, և իմիջիայլոց, անում ենք»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդրե Լուկաշենկոն լրագրողների, փորձագետների և կառավարության ներկայացուցիչների հետ միասին անցկացնում է ամենամյա հանդիպում՝ «Մեծ զրույց նախագահի հետ» վերտառությամբ:

Թողնել մեկնաբանություն