Պատրաստ ենք օգնել վրաց ժողովրդին, որը ԱՄՆ-ի աջակիցն է. Մայք Փոմփեո
Պատրաստ ենք օգնել վրաց ժողովրդին, որը ԱՄՆ-ի աջակիցն է. Մայք Փոմփեո

Մարտի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ացկացվել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի լսումը՝ «ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի արտաքին քաղաքականության ռազմավարությունը և 2020 ֆիսկալ տարվա բյուջեն» թեմայով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, լսման ժամանակ ընդգծել են Ռուսաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանից, ինչպես նաև Մերձավոր Արևելքից, այդ թվում Սիրիայից եկող վտանգների դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը:

Լսմանը հանրապետական կոնգրեսականը Օհայո նահանգից ընդգծել է Ուկրաինայի և Վրաստանի դեմ իրականացվող Ռուսաստանի ագրեսիան և նշել ԱՄՆ-ի կողմից Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ աջակցության առավել խորացման նշանակությունը:

«Մենք ուկրաինացի ժողովրդին փոխանցել ենք պաշտպանական տիպի զինամթերք: Ինչպես նաև օգնել ենք հետախուզական տիպի տեղեկությամբ, իմ նախկին պաշտոնին աշխատելիս, մինչև պետական քարտուղար նշանակվելը: Դուք տեսնում եք մեր ջանքերն աշխարհում, այդ թվում Ուկրաինայում և Վրաստանում, որպեսզի պայքարենք Ռուսաստանի ջանքերի դեմ: Առաջիկայում Ուկրաինայում ընտրություններն են: Այս ուղղությամբ կան բազմաթիվ տարրեր: Մենք պատրաստ ենք օգնել վրաց ժողովրդին, որը շատ դրական է տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ և կիսում է մեր տեսլականը»,- հայտարարել է Մայք Փոմփեոն՝ իր ելույթում: