Պատրաստ ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների համար կողմերին հյուրընկալենք ցանկացած պահին. Դավիթ Զալկալիանի
Պատրաստ ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների համար կողմերին հյուրընկալենք ցանկացած պահին. Դավիթ Զալկալիանի

Մեր դիրքորոշումն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Առաջին իսկ օրվանից մեր կոչն էր, որ տեղի ունենար իրավիճակի լիցքաթափում, Վրաստանը կողմերին առաջարկեց Թբիլիսիին, որպես բանակցությունների վայր,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ով արձագանքել է ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հոդվածին:

Խոսքը վերաբերում է հոդվածին, որտեղ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարում է, որ ԱՄՆ-ը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անտեսելու շքեղություն և որ աշխարհի առաջնորդները պետք է լրջորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վրաստանի նախաձեռնությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զալկալիանին, Վրաստանը երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ  ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ:

«Այս առաջարկը միշտ օրակարգում է: Ցանկացած պահին, երբ մեր հարևանները կցանկանան, պատրաստ ենք հյուրընկալել նրանց: Ինչպես քաջատեղյակ եք, այն փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվում պարբերաբար հրադադարի մասին համաձայնագրերով, պետք է շարունակական լինի: Դա տարածաշրջանում կայունության կարիք ունի: Մենք անվտանգության խորհրդի շրջանակներում հավաքվել ենք և վերահաստատել, որ ցանկանում ենք երկու երկրների՝ Ադրբեջանի, մեր ռազմավարական գործընկերոջ և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ:

Ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ երկու ազգությունների քաղաքացիները դարեր շարունակ միասին ապրում են  Վրաստանում, կարևոր է, որ ամբողջ տարածաշրջանը դուրս գա այս իրավիճակից: Չկա աշխարհում Հարավային Կովկասից ավելի ուժեղ վայր, ինչպես տնտեսական, այնպես էլ ռեսուրսների և աշխարհաքաղաքական նշանակությամբ: Եթե ​​Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի, դա բոլորին ձեռնտու կլինի: Ինչպես տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս բոլոր հիմնական ուժերի համար»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: