Պատրաստ եղեք պաշտպանել հայրենիքը
Պատրաստ եղեք պաշտպանել հայրենիքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, մոտակա ժամերին տեղի է ունենալու Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարվելու ռազմական դրություն և տեղի կունենա բանակի մասնակի համակենտրոնացում:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքի էջում: «Պատրաստ եղեք պաշտպանելու հայրենիքը»,- գրում է Հայաստանի վարչապետը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծայրաստիճան սրվել է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում  քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման:

Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում:

Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ իրականացրել է հրթիռային հարվածներ: