Պատմական հաղթանակ. Վրաստանը պարտության է մատնել Ֆրանսիային | Բուդապեշտ 2020
Պատմական հաղթանակ. Վրաստանը պարտության է մատնել Ֆրանսիային | Բուդապեշտ 2020

Բուդապեշտում անցկացվող ջրագնդակի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը հաղթել է Ֆրանսիային և ձեռք բերել պատմական հաղթանակ:

Լարված պայքարում մեր թիմը հաղթել է 9:7 հաշվով և երաշխավորել իր տեղը մայրցամաքի 12 լավագույն թիմերի շարքում:

Վրաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 16-ին, ժամը 19:00-ին Հունաստանի դեմ:

Խաղերի ժամանակացույցը հետևյալն է.

Հունվարի 18, շաբաթ. Իտալիա-Վրաստան – 17:30

Հունվարի 20, երկուշաբթի. B4 – D4 – 16:00 և B2-D3 – 20:30

Հունվարի 22, չորեքշաբթի, 15-րդ և 16-րդ տեղերի համար հանդիպումներ – 13:00, 13-րդ և 14-րդ տեղերի համար – 14:30

Հունվարի 24, ուրբաթ , կիսաեզրափակիչ  – 20:30 և 22:00

Հունվարի 26, կիրակի – հանդիպում երրորդ տեղի համար – 19:00

Հունվարի 26, կիրակի – եզրափակիչ – 22:00

Հանդիպումների ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է ՝ Վրաստանի առաջին ալիքը:

 

Թողնել մեկնաբանություն