Պատմական հաղթանակ. Տոչինոշինը պարտության է մատնել մեծ չեմպիոն Հակուհոյին (տեսանյութ)

Նացու Բաշոյի 12-րդ օրը Լևան Գորգաձեի մրցակիցը մեծ չեմպիոն, Յոկոձունա կոչում ունեցող Հակուհոն էր, որի հաշվի վրա 40 յուշո է ( մեծ հաղթանակ) և համարվում է սումոյի կենդանի լեգենդ:

Տոչինոշինը և Հակուհոն մինչ այդ պաշտոնապես հանդիպել են 25 անգամ և բոլոր հանդիպումները ավարտվել են վերջինիս հաղթանակով:

Պայքարը սկսվել է մոնղոլ յոկուձունայի գրոհով, սակայն Տոչինոշինին հաջողվել է ետ մղել գրոհը: Երկու մարզիկներին հաջողվել է միմյանց բռնել մավաշիից և սկսվել է մեկ րոպեանոց լարված պայքար: Լևանը մրցակցին բրդել է մի քանի անգամ, սակայն Հակուհոն իրեն լավ էր պաշտպանում: Հանդիպման ավարտին Հակուհոն փորձել է գրոհել, երբ Տոչինոշինը նրան դիմավորել է պատրաստված և յոկոձունային դոհիոյից դուրս է բերել  յորիկիրի հնարքով:

Տոչինոշինը այս հաղթանակով ապահովել է օձեկի կոչումը և ավարտել է մեծ չեմպիոնի դեմ անհաջող հանդիպումների ավանդույթը (1:25):

Լևանը գարնանային Բաշոյի առաջատարն է առանց պարտության (12:0): Մրցաշարի 13-րդ օրը Տոչինոշինի մրցակիցը լինելու է Շոդայը: