Պատկերացրեք, որ Կովկասը դառնա հերթական Սիրիան, միջազգային համադաշնությունը պետք է գիտակցի, որ եթե հիմա չմիջամտի, Կովկասը կդառնա ևս մեկ հիմնախնդիր. Հայաստանի նախագահ
Պատկերացրեք, որ Կովկասը դառնա հերթական Սիրիան, միջազգային համադաշնությունը պետք է գիտակցի, որ եթե հիմա չմիջամտի, Կովկասը կդառնա ևս մեկ հիմնախնդիր. Հայաստանի նախագահ

Պատկերացրեք, որ Կովկասը դառնա հերթական Սիրիան, միջազգային համադաշնությունը պետք է գիտակցի, որ եթե հիմա չմիջամտի, Կովկասը կդառնա ևս մեկ հիմնախնդիր,- այս մասին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է՝ «Սի Էն Բի Սի»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչությունը ազգությամբ հայեր են, ովքեր ունեն ընդհանուր հավատք ու պատմություն: Այժմ Թուրքիան, Ադրբեջանի օգնությամբ, փորձում է իրականացնել ևս մեկ ցեղասպանություն, ինչը Հայաստանի համար անթույլատրելի է:

Հայաստանի նախագահը գտնում է, որ այդ խնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով և անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանին:

Թողնել մեկնաբանություն