Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն լքում է իշխանական թիմը
Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն լքում է իշխանական թիմը

Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն լքում է իշխանական թիմը: Այս մասին հայտարարությունը Փոփխաձեն արել է ասուլիսի ժամանակ, որը ընթանում է այս րոպեներին:

Փոփխաձեն խորհրդարանային մեծամասնությունից բացի, լքում է նաև «վրացական երազանք» կուսակցությունը և խմբակցությունը: Նրա խոսքերով, այս մասին նա թիմին տեղեկացրել է փետրվարի 22-ին:

Պատգամավորը իշխող թիմից հեռանալու պատճառ է անվանել դատական համակարգում ընթացող գործընթացները:

Գեդևան Փոփխաձեն մեծամասնության շարքերից լքելու վերաբերյալ հայտարարել էր նաև անցած տարի, և այդ փաստը կապել էր հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդում խորհրդարանական մեծամասնության կողմից Նինիա Կակաբաձեի թեկնածության աջակցությունը: Սակայն քիչ անց նա փոխել էր իր որոշումը:

Բացի այդ, խորհրդարանական մեծամասնության շարքերը լքել են Էկա Բեսելիան և Բեքա Նացվլիշվիլին: Նացվլիշվիլիի կողմից խորհրդարանական մեծամասնության, «սոցիալ-ժողովրդավարական» կուսակցության և խմբակցության լքումը կապված է իր կողմից թոշակային բարեփոխման մասին պատրաստած օրինագծի քվեարկության ժամանակ տապալման հետ:

Էկա Բեսելիան, Լևան Գոգիչաիշվիլին և Գեդևան Փոփխաձեն այլ.ս վրացական երազանք կուսակցության անդամներ չեն: