ՊԱԾ - Վաժա Գափրինդաշվիլու կալանքը անօրեն քաղաքականության մասն է, որի պատասխանատուն օկուպացնող ռեժիմն է
ՊԱԾ - Վաժա Գափրինդաշվիլու կալանքը անօրեն քաղաքականության մասն է, որի պատասխանատուն օկուպացնող ռեժիմն է

Վաժա Գափրինդաշվիլու անօրեն կալանքը անօրեն քաղաքականության մասն է, որի պատասխանատուն օկուպացնող ռեժիմն է,- այս մասին նշված է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, նշված որոշումը մեկ անգամ ևս դրսևորում է օկուպացված շրջանում մարդու հիմնարար իրավունքների խախտումը և տեղում անվտանգության տեսանկյունից տիրող իրավիճակը:

«Պետական անվտանգության ծառայությունը Եվրամիության դիտորդական առաքելության միջոցով գործող «թեժ գծին» ստացած տեղեկության վրա հենվելով, հաստատում է օկուպացված Ցխինվալիի շրջանում Վրաստանի քաղաքացի Վաժա Գափրինդաշվիլու անօրեն կալանքի երկարաձգումը: Վաժա Գափրինդաշվիլու անօրեն կալանքը անօրեն քաղաքականության մասն է, որի պատասխանատուն օկուպացնող ռեժիմն է: Նշված որոշումը մեկ անգամ ևս դրսևորում է օկուպացված շրջանում մարդու հիմնարար իրավունքների խախտումը և տեղում անվտանգության տեսանկյունից տիրող իրավիճակը»,- ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլուն թողել է կալանքի տակ և սահմանել 1 տարի 9 ամսվա ազատազրկում: