ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթված Գալիում բռնկված հրդեհի հարցով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից հունվարի 5-ից գործարկվել է թեժ գիծ
ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթված Գալիում բռնկված հրդեհի հարցով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից հունվարի 5-ից գործարկվել է թեժ գիծ

Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, բռնազավթված Աբխազիայի Գալիի շրջանում բռնկված հրդեհի հարցով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից հունվարի 5-ից մինչ օրս գործարկված է թեժ գիծ:

«Բռնազավթիչ ռեժիմին բազմիցս փոխանցվել է կենտրոնական իշխանության լիարժեք պատրաստակամությունը, ցանկացած ուղղությամբ օգնություն ցուցաբերելու հետ կապված: Նշված նպատակով, հաղորդակցություն է ընթանում առկա բոլոր մեխանիզմների կիրառմամբ»,- հայտարարում են ՊԱԾ-ում:

Հիշեցնենք, բռնազավթված Աբխազիայի Գալիի շրջանում բռնկված հրդեհի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն: