ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Մալխազ Լեժավան ազատ է և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, կարանտինային գոտում
ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Մալխազ Լեժավան ազատ է և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, կարանտինային գոտում

Բռնազավթիչ ռեժիմի կողմից հուլիսի 25-ին ձերբակալված Մալխազ Լեժավան ազատ է և և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, կարանտինային գոտում:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ հաստատել են պետական ​​անվտանգության ծառայությունում:

Մալխազ Լեժավային բռնազավթիչները ազատել են երեկ:

«Հաստատում ենք, որ քաղաքացի Մալխազ Լեժավայի ապօրինի ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Դեպի մասին տեղեկացվել էր Եվրամիության դիտորդական առաքելությունը: Արդյունքում, Լեժավան ազատվել էր երեկ: Նա գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, կարանտինային գոտում», – ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ: