ՊԱԾ-ում հաստատում են, որ ռուս օկուպանտների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացի տղամարդու ոտքը վիրավոր է
ՊԱԾ-ում հաստատում են, որ ռուս օկուպանտների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացի տղամարդու ոտքը վիրավոր է

Պետական անվտանգության ծառայությունում հաստատում են, որ ռուս օկուպանտների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացին, Քվեմո Ճալա գյուղի բնակիչ տղամարդու ոտքը վիրավոր է:

Այս մասին ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

«Ընթացիկ տարվա հուլիսի 11-ին, Ռուսաստանի օկուպացնող ուժերի ներկայացուցիչները, Կասպիի մունիցիպալիտետում գտնվող Սխվիլո բերդի հարակից տարածքում, անօրեն ձերբակալել են Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ մեկ անձի:

Անօրեն ձերբակալման գործընթացում, Ռուսաստանի օկուպացնող ուժերի ներկայացուցիչները նշված անձի ոտքին կրակել են զենքով և այնուհետև ձերբակալել:

Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից գործած ծանր հանցանքի փաստով, անհապաղ գործարկվել է թեժ գիծ և տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչպես նաև, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները:

Նշված փաստը վտանգավոր նախադեպ է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ անօրեն ձերբակալության վտանգավոր փորձն ստեղծում է ծանր միջադեպերի և իրավիճակի ապակայունացման հիմք»,- նշված է հայտարարության մեջ: