ՊԱԾ-ը տարածում է տեսագրություն, որտեղ, գերատեսչության տեղեկությամբ, Մալխազ Մաչալիկաշվիլին իր եղբոր որդու հետ զրուցում է ահաբեկչության նախապատրաստման մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տարածում է տեսագրություն, որտեղ, ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, հաստատվում է Մալխազ Մաչալիկաշվիլու կողմից ահաբեկչական գործողության կազմակերպումը:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, տեսագրությունում զրուցում են Մալխազ Մաչալիկաշվիլին և նրա եղբոր որդին:

Պետական անվտանգության ծառայությունում այսօր արվել է հայտարարություն, որ բացահայտվել է Մալխազ Մաչալիկաշվիլու կամքը՝ ահաբեկչական գործողության կազմակերպման ճանապարհով մի քանի անձի սպանելու առնչությամբ:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, հանցավոր նպատակի համաձայն, ահաբեկչական գործողությունը նախատեսվում էր Դեդոփլիսծղարոյի շրջանի Զեմո Մաչխաան գյուղում: