ՊԱԾ-ը ահաբեկչության աջակցության մեղադրանքով ձերբակալել է Ռուսլան Շավաձեին

Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները, ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի և առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցների հետ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 9-ին, Բաթումիում ձերբակալել ել ահաբեկչության աջակցության գործով մեղադրյալ, 1997 թվականին ծնված, հետախուզման մեջ գտնվող Ռուսլան Շավաձեին,- այս մասին ՊԱԾ-ում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:

Պետական անվտանգության ծառայության հակաահաբբեկչական կենտրոնում առկա քրեական գործով շարունակվում են քննչական գործողությունները: