Պատասխանատվությունը դրվում է մեղադրյալ Սաակաշվիլիի և նրա ագրեսիվ խմբի վրա, որոնք փորձել են, օգտվել քաղաքացիների արդար բողոքից և գրոհել մեր սահմանադրությունը. Մամուկա Բախտաձե
Պատասխանատվությունը դրվում է մեղադրյալ Սաակաշվիլիի և նրա ագրեսիվ խմբի վրա, որոնք փորձել են, օգտվել քաղաքացիների արդար բողոքից և գրոհել մեր սահմանադրությունը. Մամուկա Բախտաձե

Այն ինչ տեղի ունեցավ, դա ներքին գործերի նախարարության կամ նրա ղեկավարության ընտրությունը չէր: Սա նրանց պարտավորությունն էր, որ պաշտպանեին սահմանադրությունը, կարգ ու կանոնը երկրում և ժողովրդավարական ինստիտուտները,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, արդյունքը շատ ծանր էր այն տեսանկյունից, որ տուժել են քաղաքացիներ և մարդու առողջությունը մեզ համար ամենակարևորն է:

Վարչապետի հայտարարությամբ, այս արդյունքի պատասխանատվությունը դրվում է նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի և նրա տեղակալների վրա:

«Պատասխանատվությունը դրվում է մեղադրյալ Սաակաշվիլիի և նրա ագրեսիվ խմբի վրա, որոնք փորձել են, օգտվել քաղաքացիների արդար բողոքից և գրոհել մեր սահմանադրությունը: Սա անընդունելի է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Դրա հետ մեկտեղ, վարչապետը նշել է, որ տեղ է գտել նաև ուժի չարաշահման փաստեր:

Նրա խոսքով, այդ ամենը հարկավոր է ուսումնասիրել: