Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին
Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին տեղակալների և գլխավոր սերժանտի հետ միասին ծաղիկներ է դրել Սպրիլի 9-ի հուշահամալիրին:

Զինվորականները հարգեցիլ են զոհերի հիշատակը և Ապրիլի 9-ը հիշել որպես ազգի միասնության և ազատության խորհրդանիշ:

32 տարի է անցել 1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից: Վրաստանի անկախության համար պայքարում 21 մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ թունավորվեցին: Խաղաղ ցուցարարները պահանջում էին դուրս գալ Խորհրդային Միությունից և վերականգնել Վրաստանի անկախությունը: