Պաշտպանության ուժերի անձնակազմը ապահովված է լավագույն մթերքով, նրանց սնունդը ապահովում են բարձր որակավորված խոհարարներ. Վլադմեր Չաչիբաիա
Պաշտպանության ուժերի անձնակազմը ապահովված է լավագույն մթերքով, նրանց սնունդը ապահովում են բարձր որակավորված խոհարարներ. Վլադմեր Չաչիբաիա

Որպես պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, ես հավատում, որ պաշտպանության նախարարն ու իր թիմը անում են ամեն ինչ և կշարունակեն դա անել ՝ ի շահ մեր հարգելի զինվորականների,- այս մասին հայտարարել է խորհրդարանի՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ, Վլադիմիր Չաչիբաիան:

«Ես չեմ կարող չարձագանքել հեռուստաընկերություններից մեկի կողմից պատրաստված սյուժեին, կապված զինվորականների սննդային պայմանների ապահովման հետ: Հարցեր են առաջանում, թե ինչին է ծառայում ռեպորտաժը: Բացարձակապես արգելվում է զրպարտիչ և կեղծ տեղեկատվության տարածումը, հասարակությանը մոլորության մեջ գցելու համար: Պաշտպանության ուժերի անձնակազմին տրամադրվում են լավագույն արտադրանքները, իսկ նրանց սնունդը տրամադրում են բարձր որակավորված խոհարարները: Նախարարության ղեկավար, Իրակլի Ղարիբաշվիլիի առաջնահերթությունը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ բարեխղճությունն ու հավատարմությունն է: Որպես Պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, ես հավատում եմ, որ պաշտպանության նախարարն ու իր թիմը անում են ամեն ինչ և կշարունակեն դա անել ՝ ի շահ մեր հարգարժան զինվորականների», – հայտարարել է Վլադիմեր Չաչիբաիան: