Պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են Լևան Իզորիային տուգանելու պատճառը
Պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են Լևան Իզորիային տուգանելու պատճառը

Պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են հանրային ծառայության բյուրոյի կողմից Լևան Իզորիայի տուգանման պատճառը: Նրանց տեղեկությամբ, տուգանելու պատճառը չօգտագործվող պլաստիկ քարտը և շինությունն էր:

Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Իզորիայի անունով գրանցված էր պլաստիկ քարտ, որը սակայն նա չէր կիրառում: Համապատասխանաբար, հայտարարագրում ևս չի նշել:

Ինչ վերաբերում է երկրորդ թերությանը, Իզորիայի ընտանիքի սեփականությունում է տուն, ուսումնա-փորձնական տնտեսությունը «Ատմիանիում»: Սա ևս Իզորիան չէր նշել հայտարարագրում:

Հենց վերոնշյալ փաստերի պատճառով, պաշտպանության նախարարը հանրային ծառայության բյուրոյի կողմից տուգանվել է հազար լարիով:

Տուգանքի Իզորիան արդեն վճարել է: