Պաշտպանության նախարարը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
Պաշտպանության նախարարը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալի շրջանակներում, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ: Հուլուս Աքարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության քաղաքականությունը և երկկողմ համագործակցության ուղղությունները: Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Խոսքը վերաբերել է նաև Թուրքիայում և Վրաստանում անցկացված բազմազգ զորավարժություններին մասնակցելու կարևորությանը:

Գերատեսչության հաղորդմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարը կենտրոնացել է երկար տարիների ռազմավարական համագործակցության շրջանակներում, Թուրքիայից ստացված փորձագիտական ​​և նյութատեխնիկական աջակցության վրա, որը կարևոր դեր է խաղացել Պաշտպանության ուժերի զարգացման գործում: Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Հուլուսի Աքարին ՝ երկու երկրների ռազմավարական գործընկերության և սերտ երկկողմ հարաբերությունների մեջ ունեցած անձնական ներդրման համար:

Պաշտպանության եռակողմ մինիստերիալի շրջանակներում, Ջուանշեր Բուրճուլաձեն արդեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: