Պաշտպանության նախարարը դիտել է Աջարիայի տարածաշրջանում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները
Պաշտպանության նախարարը դիտել է Աջարիայի տարածաշրջանում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ծանոթանում է Պաշտպանության ուժերում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին:

Ըստ պաշտպանության նախարարության, գերատեսչության ղեկավարը Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի հետ միասին, այցելել է Աջարիայի տարածաշրջանի Հատուկ գործողությունների գումարտակի հենակետ, և դիտել ավարտված և ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքները:

«Նախարարը տեղում զննել է արդեն նորոգված անգարը և համապարփակ տեղեկատվություն ստացել շինարարական ու վերանորոգման աշխատանքների վերաբերյալ:

Այժմ ընթանում են հենակետում գործող ճաշարանի հիմնանորոգման և տանիքի փոխարինման աշխատանքները: Ենթակառուցվածքների վերազինման շրջանակներում հենակետի տարածքում արդեն վերանորոգվել է ժամանակակից մարզական գույքով հագեցած մարզադահլիճը, կազմակերպվել են նաև լոգարաններ:

Այս փուլում բարեկարգվում է մարզադաշտը: Ռազմաբազայում ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն այս տարի», – ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: