Պաշտպանության եռակողմ մինիստերիալի շրջանակներում, Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ
Պաշտպանության եռակողմ մինիստերիալի շրջանակներում, Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Կախեթիում, Ծինանդալիում, հյուրընկալում է իր ադրբեջանցի և թուրք գործընկերներին: Այսօր պաշտոնապես բացվեց Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալը: Այս մասին տեղեկատվություն է տարածում պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, առաջին երկկողմ հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարի և նրա ադրբեջանցի գործընկերոջ միջև: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրներին, ինչպես նաև երկկողմ համագործակցության ուղղություններին: Զրույցը կենտրոնացել է Վրաստանում անցկացվող բազմազգ համատեղ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցության և այդ ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերի վրա: Նշվեց նաև ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի դասընթացներին: Ըստ Ջուանշեր Բուրճուլաձեի, կարևոր է պահպանել երկկողմ ռազմական համագործակցության ինտենսիվությունը, քանի որ այն օգնում է դրական կապեր հաստատել զինվորականների միջև և բարձրացնել փոխգործունակությունը:

Հանդիպման ավարտին Ջուանշեր Բուրճուլաձեն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիրը: