Պաշտոնական տվյալներով, Վրաստանում կատարվել է 1 065 848 պատվաստում, օգոստոսի 25-ին պատվաստվել է 26 700 անձ
Պաշտոնական տվյալներով, Վրաստանում կատարվել է 1 065 848 պատվաստում, օգոստոսի 25-ին պատվաստվել է 26 700 անձ

Օգոստոսի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 065 848 պատվաստում,- այս մասին  հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, օգոստոսի 25-ին պատվաստվել է 26 700 մարդ: Միևնույն ժամանակ, մեկ դոզայով պատվաստվել է 734 112 մարդ, իսկ 331 736-ը ՝ լիովին պատվաստված են:

Ինչ վերաբերում է վիրուսով վարակման նոր դեպքերին, ապա Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 128 նոր դեպք, ապաքինվել է 5 611 հիվանդ: 79 վարակված մահացել է: