Պաշտոնական. Իսպանիան և Պորտուգալիան պայքարելու են աշխարհի առաջնության հյուրընկալման համար
Պաշտոնական. Իսպանիան և Պորտուգալիան պայքարելու են աշխարհի առաջնության հյուրընկալման համար

Իսպանիան և Պորտուգալիան ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն նրանք համատեղ հայտ կպատրաստեն 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության հյուրընկալման իրավունք ստանալու համար:

«Իսպանիայի ֆուտբոլի դաշնության նախագահ Լուիս Ռուբիալեսը և նրա պորտուգալացի գործընկեր Ֆերնանդո Գոմեշը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկու փոխնախագահներ ձևակերպել են փոխհամագործակցության պայմանագիր, այդ երկու երկրներում ֆուտբոլի զարգացման նպատակով»,- ասված է Իսպանիայի ֆուտբոլի դաշնության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնությունը տեղի կունենա Քաթարում, իսկ  2026 թվականին մրցաշարը կանցկացվի Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Թողնել մեկնաբանություն