Պաշտոնական - Այս տարի Վիետնամի գրան պրին տեղի չի ունենա
Պաշտոնական - Այս տարի Վիետնամի գրան պրին տեղի չի ունենա

Ֆորմուլա 1-ի 2020 թվականի մրցաշարում Վիետնամի Գրան Պրին չի անցկացվի կորոնավիրուսի պատճառով:

«Դա շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշում էր, հաշվի առնելով, որ պահպանված է անորոշությունը, համաշխարհային համավարակի պատճառով»,- ասվում է մրցավազքի կազմակերպիչների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պատմության մեջ Վիետնամի առաջին Գրան Պրին պետք է անցկացվեր ապրիլի 5-ին, Հանոյի փողոցներում, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով, կորոնավիրուսի համավարակի պատճառով: