Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Այսօր, պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատվիրակության հետ միասին:

Վրաստանի նախագահի վարչության լրատվությամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկելու են, երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական համագործակցության հարցերը, միջազգային կազմակերպություններում բազմակողմ հարաբերությունների զարգացման ուղղությունները, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակը:

Նախագահները քննարկելու են նաև՝ առևտրական և տնտեսական համագործակցության ուղղությամբ գոյություն ունեցող իրավիճակը և ապագա համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ արտադրամասերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև՝ գիտությանը, կրթությանը, բժշկությանը, տրանսպորտին և ինֆրակառուցվածքային նախագծերին վերաբերող հարցեր:

Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորելու պաշտոնական արարողությունը կայանալու է Վրաստանի նախագահի նստավայրում, որից հետո տեղի կունենա նախագահների դեմ առ դեմ, ապա դրանից հետո ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ավարտից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով:

Այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել մի քանի կարևոր փոխհամագործակցության հուշագիր, այդ թվում Վրաստանի ազգային խորհրդարանական գրադարանի և Բելառուսի հանրապետության ազգային գրադարանի միջև, Ռուսթավի և Ժոդինո քույր եղբայրներ հռչակելու մասին, փոխհամագործակցությանհուշագիր է ստորագրվելու նաև Վրաստանի գործընկերային հիմնադրամի և Բելառուսի ազգային բանկի միջև: Ծրագրվում է ստորագրել նաև երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում փոխհամագործակցության հուշագիր:

Այցի շրջանակներում Լուկաշենկոն այցելելու է հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ է դնելու Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ: Լուկաշենկոն հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին զուգահեռ, Թբիլիսիում անց են կացվելու Մինսկի օրերը և Վրաստան-Բելառուս բիզնես համաժողով: