Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Իտալիայի պաշտպանության ուժերի հրամանատարը
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Իտալիայի պաշտպանության ուժերի հրամանատարը

Իտալիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Էնցո Վեչարելլին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ իտալացի գեներալին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և շնորհակալություն հայտնել գեներալ Էնցո Վեչարելիին` Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը ցուցաբերած անմնացորդ աջակցության համար: Հանդիպումը ընդգծեց ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու Վրաստանի ձգտումները և իտալական պաշտպանական հատվածի ակտիվ ջանքերը Վրաստանի պաշտպանունակության և ՆԱՏՕ-ի չափանիշներով զարգացման առումով: Բացի այդ, քննարկվել են երկու երկրների պաշտպանական ուժերի ներկա և ապագա ռազմական համագործակցության հարցեր:

Նախարարի հետ հանդիպումից հետո, իտալացի գեներալը հյուրընկալվել էր իր վրացի գործընկեր, Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիին: Երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացման հարցերը գեներալները քննարկել են դեմ առ դեմ հանդիպմանը, որին հաջորդել է կողմերի միջև ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի պետերն ու Իտալական պատվիրակության անդամները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության տարբեր գործողություններ, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցություն, լայնածավալ բազմազգ զորավարժություններին համատեղ մասնակցություն և այլն: Հստակ նշվեց Վրաստանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում: Կողմերը հույս հայտնեցին, որ գոյություն ունեցող սերտ երկկողմ ռազմական համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի:

Այսօր, գեներալները Հերոսների հրապարակում հարգանքի տուրք մատուցեցին Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված վրացի հերոսների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրին: Այցի շրջանակներում իտալական պատվիրակությունը կայցելի նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոն (JTEC):