Պարտքերի զրոյացման նախաձեռնությունը վերաբերելու է այն քաղաքացիներին, որոնք մեկ տարուց ավելի է չեն մարել մինչև 2 հազար լարի վարկը. Իվանե Մաճավարիանի
Պարտքերի զրոյացման նախաձեռնությունը վերաբերելու է այն քաղաքացիներին, որոնք մեկ տարուց ավելի է չեն մարել մինչև 2 հազար լարի վարկը. Իվանե Մաճավարիանի

Պարտքերի զրոյացման նախաձեռնությունը վերաբերելու է այն քաղաքացիներին, որոնք մեկ տարուց ավելի է չեն մարել մինչև 2 հազար լարի վարկը,-այս մասին ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտարարել է, առատ պարտքերի հետ կապված կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելիս:

Ինչպես նշել է Իվանե Մաճավարիանին, բանկերի և ֆինանսական ինստիտուտների հետ անց է կացվել բանակցությունների մի քանի փուլ, որից հետո հասել են համաձայնության:

«Սա անպատասխանատու վարկադրում է, որոնց մասին մենք խոսում ենք: Այս պարտքը չի հավաքվել 10,20 և 100 լարի տալով, դա վերաբերում է 300-500 և առավելագույնս 1000 լարիի տված վարկերին, հենց դա է առաջացրել այս հիմնախնդիրները: Համապատասխանաբար այս անվանակարգում հայտնվել է 600 հազար մարդ: Ընդհանուր առմամբ գումարը հասնում է միլիարդ ու կես լարիի, և դա ամբողջությամբ մարելու է «Քարթու» հիմնադրամը»,-հայտարարել է Մաճավարիանին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանի 600 հազարից ավել մարդու համար զրոյացվում են՝ բանկերի, օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների դեմ քաղաքացիների ունեցած պարտավորությունները: Բացի այդ, վարչապետը նշել է, որ ֆինանսական ինստիտուտների հանդեպ քաղաքացիների պարտքերի զրոյացումը իրականացվելու է «քարթու» հիմնադրամի նախաձեռնությամբ: