«Պարտադիր տեխնիկական զննումը կհետաձգվի բոլոր մեքենաների, այդ թվում տաքսիների համար»,- Կախա Կալաձե.
«Պարտադիր տեխնիկական զննումը կհետաձգվի բոլոր մեքենաների, այդ թվում տաքսիների համար»,- Կախա Կալաձե.

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասում է, որ պարտադիր տեխզննումը կհետաձգվի բոլոր մեքենաների, այդ թվում տաքսիների համար:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով ՝ տաքսիստների համար պարտադիր ստուգման զուգահեռ, արտոնագիր ստանալը նույնպես ժամանակավորապես կդադարեցվի:

«Համակարգող խորհուրդը հետաձգեց տեխնիկական զննումների հարցը: Դուք գիտեք, որ տաքսիի արտոնագիր ստանալը կապված է տեխզննման հետ ինչը ժամանակավորապես դադարեցվելու է, նաև տաքսու վարորդների համար, որոնք պարտավոր էին տեխզննում անցնել, և այն չկատարելու դեպքում կտուգանվեին նույնպես խնդիր չեն ունենա: Պարտադիր տեխզննումը հետաձգվում է բոլորի համար », – ասաց Կախա Կալաձեն: