Պարոն վարչապետ, պատիվ ունեմ ամերիկացիների անունից շնորհավորել ձեզ և վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ. Դոնալդ Թրամփի նամակը Մամուկա Բախտաձեին
Պարոն վարչապետ, պատիվ ունեմ ամերիկացիների անունից շնորհավորել ձեզ և վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ. Դոնալդ Թրամփի նամակը Մամուկա Բախտաձեին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեին շնորհավորում է անկախության օրվա առթիվ:

Սպիտակ տան լիդերի կողմից Վրաստանի կառավարության ղեկավարին հղած նամակում ընդգծված է նաև, ԱՄՆ-Վրաստան գործընկերությունը և Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցությունը:

«Պարոն վարչապետ, պատիվ ունեմ ամերիկացիների անունից շնորհավորել ձեզ անկախության օրվա առթիվ և մաղթել հաջողություններ անձամբ ձեզ և վրաց ժողովրդին: Ամերիկացի և վրաց ժողովուրդների միջև բարեկամությունը ունի շարունակական լիիրավ զարգացում, քանզի երկու ժողովուրդների համար ժողովրդավարությունը շատ կարևոր է, ինչպես նաև իրավունքի գերակայությունը, հիմնարար իրավունքները և ազատությունը, որն ծառայում է մեր քաղաքացիների արժեքների պաշտպանությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ճանաչել ենք արևմտյան կողմնորոշման կողմ Վրաստանի ինքնիշխան ազգի իրավունքը: Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես հիշելու են Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգությունում: ես ակընկալում եմ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հենված կլինեն խաղաղության և բարեկեցության համատեղ հետաքրքրություններին: Խնդրում եմ ընդունեք իմ շնորհավորանքը Վրաստանի անկախության օրվա առթիվ»,-ասված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական նամակում:

Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը: