Պարալիմպիկ խաղեր 2020 | Նինո Թիբիլաշվիլին նվաճեց արծաթե մեդալ
Պարալիմպիկ խաղեր 2020 | Նինո Թիբիլաշվիլին նվաճեց արծաթե մեդալ

Վրաստանի հավաքականի սայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին հիանալի հանդես եկավ Տոկիոյի պարալիմպիկ խաղերում:

Նրա ճանապարհը դեպի կիսաեզրափակիչ դժվար ու լարված պայքար էր: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում վրացի մարզիկը մրցեց Ռիոյի պարալիմպիկ խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի առաջնության մեդալակիր Եվգենիա Բրյուսը՝ Ուկրաինայից: Նինո Թիբիլաշվիլին կարողացավ հաղթել ուժեղ եւ փորձառու մրցակցին՝ 15:12 հաշվով:

Տոկիոյի պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալի համար պայքարում Նինո Թիբիլաշվիլին հանդիպեց չինացի մարզիկ, Ռիոյի պարալիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր Բիան Ցզինի հետ:

Նինո Թիբիլաշվիլին եզրափակչում պարտվեց 7:15 հաշվով, այնուամենայնիվ, նա հասավ զգալի հաջողությունների և առաջին մեդալը բերեց Վրաստանի պարալիմպիկ հավաքականին:

Թողնել մեկնաբանություն