Պանկիսիի կիրճում հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ
Պանկիսիի կիրճում հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ

Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ, այդ թվում լրագրողներ:

Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ի պատասխան դրա նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարությանը փորձել են խոչընդոտել տեղացիները, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները: Ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել, ի պատասխան դրա հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Տեղացիները ասում են նաև, որ ոստիկանները օգտագործել են նաև ռետինե փամփուշտներ:

Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: